Իջևանում ակտիվ աշխատանքներ են. նորոգվում է ջրահեռացման համակարգը, կառուցվում են կոյուղագծերը

Իջևան քաղաքի Տերյան փողոցում իրականացվում են կոյուղագծերի կառուցման աշխատանքներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ դրանք իրականացվում են Իջևանի ջրահեռացման համակարգի և կոյուղագծերի կառուցում, Խաշթառակ բնակավայրի ջրամատակարարման համակարգի արդիականացում ծրագրի ենթածրագրի շրջանակում:

Սուբվենցիոն ենթածրագրի ընդհանուր արժեքը 29 մլն դրամ է, որից 18 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը:

Այցի ընթացքում վարչապետին տեղեկացրին, որ մինչև տարեվերջ աշխատանքները կավարտվեն: Վարչապետը նկատեց՝ շինաշխատանքներն ընդգրկող հատվածը մեծ է, թաղամասին ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտ է պետք, ինչպես նաև՝ պուրակ: