Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում

Ե՞րբ և ի՞նչ ուղղությամբ կշարժվեն նոր ավտոբուսներ Ախալցխայում։
Ախալցխայում հայտնի է քաղաքային տրանսպորտի ժամացուցակը։ Այս փուլում քաղաքապետարանի կողմից 6 ամիս առաջ գնված 18 ավտոբուսից միայն 8-ն է ուղեւորափոխադրում, մնացած ավտոբուսները դեռ չեն աշխատում։
Ախալցխայում ներքաղաքային տրանսպորտը սկսել է գործել մարտի 29-ից, թեև երթևեկության ժամանակացույցը դեռ որոշված չէր, ինչը, ըստ տեղի բնակիչների, շարժման խնդիր է ստեղծել, քանի որ կանգառներում նշաններ չեն եղել։ Համապատասխան ենթակառուցվածք դեռ չկա։
Քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ գովազդային վահանակների տեղադրումը պետք է սկսվի այս շաբաթ։
Ինչ վերաբերում է ժամացուցակին, ապա ըստ Ախալցխայի քաղաքապետարանի տեղեկատվության, տրանսպորտը կիրականացվի հետևյալ երթուղիներով հետևյալ ժամերին․
I երթուղի՝ Ախալցխա ավտոկայան – Ռուսթավելի 113-125

Երթուղի II․ Ադիգենի փողոց (Տավառնի կոչված բնակատեղի) – Զարզմելի փողոց (Տասնմեկ տնակներ)

Երթուղի III. Կազբեգի փողոց (Ռաբաթի կենտրոն) – Թամարաշվիլիի փողոց (Ավտոկայանի տարածք) – Ռուսթավելի փողոց (հիվանդանոց)

Երթուղի IV․ Ախալցխա – գ․ Մինաձե– Վալե «Երկրորդ շախտ»


Երթուղի V․Ախալցխա- Վալե

Երթուղի VI․Ախալցխա- Ածղուրի․

Երթուղի IX․Ախալցխա- Կլդե․

Սակագների մասին.
Քաղաքով մեկ շրջագայության արժեքը 0,50 թեթրի է, նույնքան էլ պետք է վճարեն Մինաձե և Երկրորդ հանք ճանապարհորդելու համար։
Գյուղերի ուղղությամբ ճանապարհորդության արժեքը՝ 1 լարի։ Վճարումը կարելի է կատարել TBC բանկի և հատուկ ճամփորդական քարտերի միջոցով, որոնք կարելի է ձեռք բերել նաև վերը նշված բանկում։