Բաքուն դժգոհ է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունից 04.07.2024 . Միջազգային
Բաքուն արձագանքել է Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությանը, որի համաձայն՝ այդ երկրի իշխանությունը հրաժարվում է գործակցել Կոմիտեի հետ: Ըստ հայտարարության՝ Կոմիտեն շարունակում է տեղեկություններ ստանալ նաև ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների դեպքերի մասին: Այնուհանդերձ, Ադրբեջանի ՆԳՆ-ն որևէ քայլ չի ձեռնարկել այդ գործելաոճը կանխելու համար: Կոմիտեն հույս է հայտնել, որ գործակցության բացակայությունը չի հանգեցնի Ադրբեջանի իշխանության հետ հարաբերությունների մշտական խզման։
Մանրամասները՝ տեսաշարում: