Կրեմլը բացառում է Էրդողանի միջնորդությունը Ուկրաինայի հարցով բանակցություններում 04.07.2024 . Միջազգային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում՝ ռուսական Առաջին ալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա հավելել է, որ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկժամյա հանդիպմանը քննարկվել է ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը ռուս գործընկերոջը խոստացել է, որ Անկարան կշարունակի ջանքեր գործադրել Ուկրաինայում խաղաղության հասնելու համար։ Էրդողանի կարծիքով՝ հակամարտությանը հնարավոր է վերջ դնել նախ հրադադարի, իսկ հետո՝ խաղաղության միջոցով։
Մայիսին РИА Новости գործակալության թուրքական աղբյուրը հայտնել էր, որ երկրի իշխանությունները պարբերաբար բարձրացնում են Ուկրաինայի հարցով բանակցությունների ստամբուլյան ձևաչափը վերսկսելու իրենց պատրաստակամությունը։ Սակայն հարցի վերաբերյալ Անկարան կողմերից երբեք պատասխան չի ստացել։