Արարատ Միրզոյանը Դուբրովնիկում հանդիպել է Սլովենիայի փախվարչապետ, արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ
Դուբրովնիկի ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը:
«Մենք քննարկել ենք Սլովենիայի և Հայաստանի երկկողմ համագործակցությունը, Կովկասյան տարածաշրջանում խաղաղության գործընթացը, Մերձավորարևելյան հակամարտությունը, ինչպես նաև մեր երկու երկրների կողմից Պաղեստինի ճանաչումը՝ որպես անհրաժեշտ քայլ երկու պետությունների խնդիրների լուծման հարցում»,- X-ի իր էջում գրել է Տանյա Ֆայոնը։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին