Սլովենիայի ԱԳ նախարարի հետ զրույցում Արարատ Միրզոյանը շեշտել է խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը
		29.06.2024 . Տարածաշրջան


Հունիսի 29-ին Դուբրովնիկում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր։

Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային հարցերում երկխոսության շարունականության ապահովմանն ու առաջիկա միջոցառումներին։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի՝ հաշվի առնելով, որ Սլովենիան այս շրջանում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ է։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ շեշտելով խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության ծրագրի շրջանակներում նրանց այս տարի արդեն երրորդ անգամ Սլովենիայում հյուրընկալելու համար։

Մերձավոր Արևելքում իրավիճակի համատեքստում նախարարներն անդրադարձել են վերջին մեկ ամսվա ընթացքում Սլովենիայի և Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչմանը՝ «երկու պետություն» սկզբունքին համահունչ։

 

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին