Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։
Վերջինս դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հանցավոր հարձակումը։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել հակաահաբեկչական գործողությունների ուղղությամբ սերտ համակարգումը։
Կրեմլից հայտնել են, որ նախագահները պայմանավորվել են հանդիպել հուլիսի 3-4-ը Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում:
Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում բոլոր հակամարտությունների դադարեցման համար։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին