Սերբիան մտադիր չէ արդարանալ Ադրբեջանին, Կիպրոսին և ԱՄէ-ին սպառազինություն մատակարարելու համար․ Վուչիչ
Սերբիան ռազմական նշանակության սարքավորումների արտադրությամբ և արտահանմամբ զբաղվում է գործող պայմանագրերին համապատասխան և մտադիր չէ արդարանալ իր գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը՝ ժողովրդին հղած ուղերձում:
«Մենք սպառազինություն կամ զենք չենք արտահանում, մենք պայմանագիր ունենք միայն Ադրբեջանի, Կիպրոսի և մեկ արաբական երկրի՝ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ։ Մենք որևէ այլ երկրի հետ սպառազինություն և զենք մատակարարելու համաձայնագիր չունենք։ Դա արել ենք այն պատճառով, որ կարողանանք պաշտպանել մեզ, որպեսզի մեր եղբայրներից ոչ մեկը՝ ռուսները, ուկրաինացիները կամ ուրիշները, չսպանվեն սերբական զենքից։ Մենք այդ ամենը հաշվի ենք առնում»,- ընդգծել է Վուչիչը։
Նրա խոսքով՝ այդ հարցի շահարկումն ուղղված է ռուս-սերբական հարաբերությունների սրմանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել էր, որ Մոսկվան Բելգրադի հետ շփումներում կհստակեցնի այն տեղեկությունները, ըստ որոնց՝ Արևմուտքի երկրներին վաճառվող սերբական զինամթերքի մի մասը հասնում է Ուկրաինա:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին