Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա

Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա



Կառավարման և ռեսուրսների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերման X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայաստանում իր հանդիպումներին:
«Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների և Հայաստանի պաշտոնատար անձանց հետ՝ քննարկելու համաշխարհային ասպարեզում Հայաստանի աճող դերը: Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը, շարունակական գործընկերության և ընդհանուր բարգավաճման ապագային»,- գրել է ամերիկացի պաշտոնյան: