Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում հարձակողական գործողության օպերատիվ պլանը

Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում հարձակողական գործողության օպերատիվ պլանը



Իսրայելի բանակը հաստատել է Լիբանանում հարձակողական գործողության օպերատիվ պլանը։ Բանակի մամուլի ծառայությունը հայտնում է․
«Լիբանանում իսրայելական բանակի հարձակողական գործողությունների օպերատիվ պլանները հաստատված են»։
Համաձայն այդ հայտարարության՝ նման որոշում է ընդունվել Հյուսիսային հրամանատարության շտաբում տեղի ունեցած օպերատիվ խորհրդակցության ավարտին։
«Իրավիճակի գնահատման շրջանակում դրական են ընդունվել և հաստատվել Լիբանանում հարձակման պլանները, որոշում է ընդունվել տեղում զորքերի մարտական պատրաստվածության բարձրացման շարունակման մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։