Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային․ Տիխանովսկայա
Բելառուս ընդդիմադիր գործիչ Սվետլանա Տիխանովսկայան անդրադարձել է Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն իշխանության է։ Նա ճիշտ է։ Լուկաշենկոն դավաճանել է Հայաստանին ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինային։ Աշխարհին պետք է ազատ և ժողովրդավար Բելառուս որպես հուսալի գործընկեր՝ հանուն խաղաղության, այլ ոչ թե դավաճան բռնապետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Տիխանովսկայան։