ՀԱՊԿ-ն կառույց է, ուր կամավոր են գալիս, և ոչ մեկի ուժով չեն պահում. Զախարովա
Միլիոն անգամ ասել ենք, որ ՀԱՊԿ-ը մի կառույց է, ուր կամավոր են գալիս, չկա մասնակից երկրների վրա ճնշում գործադրող հրամանատարա-վարչական համակարգ, կա փոխադարձ հարգալից երկխոսություն, ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում: Ինչն է խնդիրը, ինչու են այսքան տարի քաղաքական գործիչները այս թեման այդպես շահարկում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ։
«Կան պետության ռազմավարական շահեր։ Կան խնդիրներ, որոնք դեռ չի հաջողվել հեռացնել տարածաշրջանից։ Ահա թե ինչի մասին պետք է մտածել, անվտանգության, ռազմավարական համագործակցության, քաղաքացիական ենթակառուցվածքի մասին, որոնք պետք է ստեղծվեն՝ հիմնվելով այս տարածաշրջանի անվտանգության վրա։ Դա պետք է անել հանուն ապագա սերունդների, որպեսզի այս տարածաշրջանը լինի առաջադեմ, զարգանա, այլ ոչ թե նրա համար, որ հին խնդիրները գլորեն անդունդը։ Ահա թե ինչու է պետք հաղթահարել տարածաշրջանում առկա խնդիրները»,- նշել Է Զախարովան։
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին