Ադրբեջանի և Իրանի պայմանավորվածությամբ՝ երկու երկրների տարածքում մարտավարական զորավարժություններ կանցկացվեն
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Նախիջևանում տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հունիսի 12-ին մարտավարական զորավարժություններ կանցկացնեն։ Զորավարժությանը կներգրավվեն մարտական տեխնիկա, ավիամիջոցներ և անօդաչու թռչող սարքեր։
Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա մարտավարական զորավարժությունները միաժամանակ կանցկացվեն նաև Իրանի տարածքում՝ իրանական բանակի համապատասխան ուժերի և միջոցների ներգրավմամբ:
Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն «ռազմավարական օբյեկտները և հաղորդակցության գծերը հնարավոր սադրիչ-դիվերսիոն գործունեությունից պաշտպանելու տարբեր խնդիրներ»:
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին