Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են․ Կոբախիձե
		11.06.2024 . Միջազգային


Վրաստանի ղեկավարության նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վիրավորական են և չեն համապատասխանում երկու երկրների միջև գործընկերության ոգուն՝ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա հույս է հայտնել, որ ամերիկյան կողմը կվերանայի իր քաղաքականությունը։

Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանի շահերից է բխում, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերություններն առավելագույնս խորանան: Նա նշել է, որ փոխադարձ քայլեր է ակնկալում ինչպես ամերիկյան, այնպես էլ եվրոպական գործընկերների կողմից։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը վիզային պատժամիջոցներ է սահմանում Վրաստանի տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ կառավարության ու խորհրդարանի անդամների և նրանց հարազատների, ինչպես նաև իրավապահների նկատմամբ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի կապակցությամբ:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին