ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկեցի Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան․ Ստուբ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին։
«Լավ զրույց ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկեցինք Հարավային Կովկասում տարածաշրջանային դինամիկան, ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը և մեր երկրների երկկողմ հարաբերությունները:
Մտքեր փոխանակեցինք նաև Շվեյցարիայում կայանալիք՝ Ուկրաինայում խաղաղության գագաթաժողովի վերաբերյալ»,- նշել է Ստուբը X-ի իր էջում։
Had a good discussion with Prime Minister of the Republic of Armenia @NikolPashinyan. We discussed, among other things, regional dynamics in South Caucasus, Finland’s forthcoming OSCE Chairmanship and our countries’ bilateral relations. We also exchanged views about the upcoming…
— Alexander Stubb (@alexstubb) June 4, 2024
Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին