Թուրքիայի արտգործնախարարը Չինաստան այցի ընթացքում կքննարկի տարածաշրջանային ու միջազգային հարցեր

Թուրքիայի արտգործնախարարը Չինաստան այցի ընթացքում կքննարկի տարածաշրջանային ու միջազգային հարցեր



Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ՉԺՀ արտգործնախարար Վան Յիի հրավերով հունիսի 3-5-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային ու միջազգային հարցեր:
Լրատվամիջոցների տվյալով՝ Ֆիդանը մտադիր է ՉԺՀ ղեկավարության հետ քննարկել Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Կարմիր ծովում փոխադրումների անվտանգությունը: Նշվում է, որ անդրադարձ կկատարվի միջազգային լոգիստիկայի անվտանգության ապահովման, տրանսպորտային նոր երթուղիների ստեղծման գործում համագործակցության, երկկողմ առևտրի և բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության թեմաներին: