Բլինքենը՝ ԱՄՆ զենքով ՌԴ տարածքում հարվածներ հասցնելու մասին
ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանը ուժեր է կենտրոնացնում Ուկրաինայի հետ սահմանին և հարձակվում: Էնթոնի Բլինքենը նաև խոստացել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը կամուրջ կդառնա Դաշինքին Կիևի անդամակցությունն արագացնելու համար: Ուկրաինայի նախագահի խոսնակն, իր հերթին, հայտարարել է, որ Կիևը դիվանագիտական խողովակներով դրական ազդակներ է ստանում Խարկովի շրջանի սահմանամերձ տարածքներում ԱՄՆ-ի մատակարարած զենքի սահմանափակ կիրառման մասին։
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։