Թուրքիան ՆԱՏՕ-ում բարձրացնում է Ուկրաինայի խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը. Ֆիդան
ՆԱՏՕ-ի ավելի ու ավելի շատ երկրներ սկսում են աջակցել Անկարայի այն տեսակետին, որ Ուկրաինայի հակամարտությունը դիվանագիտական լուծում է պահանջում:
Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Պրահայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական նիստից հետո թուրք լրագրողների հետ զրույցում:
«Մինչ ՆԱՏՕ-ի երկրները շարունակում են ռազմական ոլորտում Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու ջանքերը, Թուրքիան բարձրացնում է խնդիրը դիվանագիտական հարթություն բերելու հարցը։ Սա անտեսվում էր։ Հիմա մենք տեսնում ենք, որ ավելի ու ավելի շատ երկրներ են սկսում պաշտպանել մեր տեսակետը»,- ասել է Ֆիդանը: