Ղարաբաղն Ադրբեջան է. Սլուցկի

Ղարաբաղն Ադրբեջան է. Սլուցկի

Ղարաբաղն Ադրբեջանն է՝ հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին՝ Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ Ռուսաստանում այդ երկրի դեսպանատան կազմակերպած միջոցառման ժամանակ: 
«Ադրբեջանն իր զարգացման ճանապարհին շատ դժվար տարիներ է անցել, բայց, ի վերջո, Իլհամ Ալիևը կարողացել է լուծել Ղարաբաղի վերադարձի հարցը: Այսօր շատ բան կա անելու և այս տարածքները վերակառուցելու համար։  Ռուսաստանին և Ադրբեջանին կապում են հարյուրավոր նշանակալի ենթակառուցվածքային նախագծեր։ Եվ խորհրդարանական դիվանագիտությունն այստեղ նույնպես վերջին տեղում չէ։ Ղարաբաղը Ադրբեջանն է»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է քաղաքական գործիչը։
Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարարներ Միխայիլ Գալուզինը, Անդրեյ Ռուդենկոն, Ալեքսանդր Պանկինը։ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինն էլ հատարարել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը միայն հարևաններ չեն, եղբայրներ են, երկու պետությունները դարեր շարունակ ռազմավարական համագործակցություն են ունեցել։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին