Իրանը բացառել է նախագահ Ռայիսիի ուղղաթիռի վթարի դիվերսիայի տարբերակը
		29.05.2024 . Տարածաշրջան


Բացառվել է վարկածը, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը կործանվել է դիվերսիայի հետևանքով առաջացած պայթյունից։ Այդ մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ զեկույցում՝ աղետի հետաքննության արդյունքներով, հայտնում է IRIB-ը։

«Ուղղաթիռի բեկորների և մասերի փորձաքննության արդյունքների հիման վրա, դատելով դրանց միջև եղած հեռավորությունից և ցրված լինելուց, բացառվում է թռիչքի ընթացքում կամ բարձունքի լանջին օդանավի բախումից մի քանի վայրկյան առաջ, դիվերսիայի հետևանքով տեղի ունեցած պայթյունի վարկածը»,- ասվում է փաստաթղթում։

Զեկույցում նշվում է նաև, որ օդաչուների խոսակցություններն ուսումնասիրելուց հետո (վերջին անգամ Ռայիսիի ուղղաթիռի օդաչուները կապ են հաստատել վթարից 69 վայրկյան առաջ) ուղղաթիռում արտակարգ իրավիճակի որևէ ապացույց չի հայտնաբերվել։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին