Մոսկվան մեծ նշանակություն է տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին. Պուտին
		28.05.2024 . Տարածաշրջան


Ռուսաստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին՝ ազգային տոնի կապակցությանմբ:

«Մեծ նշանակություն ենք տալիս Բաքվի հետ դաշնակցային հարաբերություններին։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք համակարգված կերպով զարգացնել բոլոր ոլորտներում արդյունավետ երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում ջանքերի համակարգումը: Դա, անկասկած, համապատասխանում է մեր բարեկամ ժողովուրդների շահերին և Հարավային Կովկասում և Կասպից ծովում անվտանգության և կայունության ամրապնդմանը»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին