ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն

ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ աշխատանքները. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ՝ նշելով, որ Վաշինգտոնը կարևորում է Բաքվի հետ հարաբերությունները և հանձնառու է՝ նպաստելու այդ երկրում ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների հարգմանը:

 

«Վերջին 32 տարվա ընթացքում կառուցել ենք փոխադարձ շահերի վրա հիմնված գործընկերություն, մասնավորապես՝ անվտանգության և էներգետիկ ոլորտներում: Գնահատում ենք այդ հարցերում մեր ներգրավվածությունը խորացնելու հնարավորությունը. խոսքը նաև ավելի կարևոր գլոբալ ոլորտների մասին է, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը և անցումը կանաչ էներգիային»,- ասված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

 

Էնթոնի Բլինքենը ողջունել է նոյեմբերին Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի անցկացումը:

 

«Միացյալ Նահանգները ողջունում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող աշխատանքները, պատրաստ ենք այսուհետ էլ աջակցել այդ ջանքերին՝ շրջելու երկարամյա հակամարտության էջը և կառուցելու ավելի լավ ապագա»,- նշել է դիվանագետը:

 

Պետքարտուղարի համոզմամբ՝ այդ գործընթացը կնպաստի հաղորդակցության ամրապմնդմանը և տնտեսական օգուտներ կբերի ամբողջ տարածաշրջանին:

 

Բլինքենը նաև վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին