Պետք է ավելին անել՝ Ուկրաինային օգնելու համար. Բերբոք
		21.05.2024 . Միջազգային


Գերմանիայի արտգործնախարարը չհայտարարված այցով Ուկրաինայում է: Աննալենա Բերբոքին ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով Գերմանիային՝ Կիևին ցուցաբերած ռազմական աջակցության համար։

Բերբոքը նշել է, որ Գերմանիան դա անում է ինչպես Ուկրաինայի ժողովրդի, այնպես էլ եվրոպական խաղաղության համար։ Գերմանիայի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ պետք է ավելին անել Ուկրաինային օգնելու համար:

Ավելի վաղ Բերբոքը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ: Ուկրաինացի արտգործնախարարը շեշտել է, որ պետք է կենտրոնանալ ռուսական սառեցված ակտիվները հնարավորինս արագ Ուկրաինային տրամադրելու գործընթացի վրա: Բերբոքը համաձայնել է գործընկերոջ դիտարկմանը և նշել, որ դրանք կարող են և պետք է օգտագործվեն Ուկրաինայի պաշտպանության համար:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին