Ախալցխայում քաղաքային տրանսպորտը ուղևորներին տեղ չի հասցրել
Ախալցխայում քաղաքային տրանսպորտը Ռեֆերել հիվանդանոցից ուղեւորներին տեղ չի հասցրել եւ թողել է այսպես կոչված «Տասնմեկ տնակների» շրջադարձի վրա։
Ինչպես վարորդը ասել է ուղևորներին, իրեն կանչել են կանգառ, ինչի պատճառով նա չեղարկել է երթևեկությունը և թողնելով ուղևորներին նշելով, որ նրանց կտեղափողի այլ ավտոբուս։
Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ին։
«Դրանից հետո 20 րոպե սպասեցինք տրանսպորտին, բայց այդպես էլ չեկավ»,- ժամը 11:30-ի սահմաններում մեզ պատմում է ավտոբուսի ուղեւորներից մեկը։
Ինչու՞ է տրանսպորտը դադարեցրել ուղևորներ տեղափոխել և ինչու՞ են վարորդին կանչել կայանատեղի։ – «Ախալցխայի մունիցիպալ տրանսպորտի» տնօրեն Թորնիկե Խմալաձեի խոսքերով՝ ավտոբուսներում Թբիլիսիից ժամանած ընկերության աշխատակիցները տեղափոխման համար վճարելու սարքեր են տեղադրում, և ժամանակի գործոնի պատճառով հնարավոր է եղել երկու ավտոբուս հանել երթուղուց ։
Ախալցխայի քաղաքապետարանը փետրվարի 16-ին բերել է 18 նոր ավտոբուս, որոնց համար վճարել են ավելի քան 6 մլն լարի։ Գյուղերով նախատեսված 18 ավտոբուսներից 14-ը դեռ չեն աշխատում, 4-ը շարժվում են Ախալցխայի փողոցներով։
Դեռևս հայտնի չէ, թե գյուղերում տրանսպորտը երբ կսկսի տեղաշարժվել, երբ Ախալցխայում ցուցանակներ կտեղադրվեն, երբ հայտնի կդառնա տրանսպորտի հստակ ժամատաղտակը և տեղաշարժի արժեքը։