5,6 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում
		18.04.2024 . Միջազգային


Թուրքիայի հյուսիսային Թոքաթ նահանգի Սուլուսարայ շրջանում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 6 կմ խորությամբ։

Սուլուսարայի համայնքի ղեկավարը հայտնել է, որ գյուղերից մեկում երկրաշարժի հետևանքով որոշ տներ վնասվել են, զոհերի ու վիրավորների մասին առայժմ տվյալներ չկան։

Ըստ տեղեկությունների՝ ստորգետնյա ցնցումներ զգացվել են նաև մոտակա նահանգներում։

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին