ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է կատարի մի շարք պահանջներ՝ Ադրբեջանի հարցով զեկուցող
		18.04.2024 . Տարածաշրջան


ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը հայտնել է, որ Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի հարցով։

«Մենք ցանկանում ենք տեսնել Ադրբեջանին Վեհաժողովում, սակայն դրա համար Ադրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների և կատարեն մի շարք պահանջներ»,- Turan գործակալության հետ զրույցում ասել է Քրիստոֆերսենը։

Հարցին ի պատասխան, թե ի՞նչ զիջումներ պետք է անի Բաքուն, Քրիստոֆերսենն ասել է, որ «Ադրբեջանի իշխանությունները պետք է համագործակցեն Վեհաժողովի հետ և պայմաններ ստեղծեն երկրում համազեկուցողների անխոչընդոտ աշխատանքի համար, այդ թվում՝ այցերը բանտեր: Ադրբեջանը պետք է կատարի նաև իր պարտավորությունները մարդու իրավունքների պաշտպանության հարցում։

Մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին, որոնք անցյալ տարվա հունիսի 3-7-ը գտնվում էին Ադրբեջանում, թույլ չեն տվել տեսակցել քաղբանտարկյալներին։

Լիզ Քրիստոֆերսենը նշել է, որ թեև Ադրբեջանի արդարադատության նախարարը խոստացել էր, որ հաջորդ այցի ժամանակ իրենց նման հնարավորություն կտրվի, խոստումը դրժվել էր:

Մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողների՝ Ադրբեջանում ազատ աշխատելու և ԵԽԽՎ մյուս զեկուցողներ Հաննա Բարդելի և Փոլ Գավանի՝ հանրապետություն մտնելու արգելքները պատճառ դարձան, որ ԵԽԽՎ 2024 թվականի հունվարյան նստաշրջանում ադրբեջանական պատվիրակությունը զրկվի ձայնի իրավունքից:

Բաժանորդագրվեք մեր տելեգրամյան ալիքին