Օսմանյան փաստաթղթեր` Հայոց ցեղասպանության ժամանակ հայ որբերի իսլամացման քաղաքականության վերաբերյալ

Հայոց ցեղասպանության ժամանակ օսմանյան կառավարությունն իրականացրել է նաեւ հայ կանանց ու երեխաների մի մասին թրքացնելու և իսլամացնելու քաղաքականություն, որը եւս պետք է դիտարկել Ցեղասպանության համատեքստում եւ համարել Մեծ եղեռնի կառուցվածքային տարրերից մեկը, քանի որ բռնի իսլամացված հայ կանայք և երեխաները փրկվել են զուտ ֆիզիկապես, իսկ որպես էթնոս` ոչնչացվել:

Akunq.net-ը հրապարակում է երկու օսմանյան փաստաթղթեր և դրանց արևմտահայերեն թարգմանությունները` Անկարայի շրջանում գտնվող մի շինության մեջ հավաքված հայ որբերի մասին: Առաջին փաստաթղթում Ներքին գործերի նախարար Թալեաթը անպատեհ է համարում հայ երեխաների` այդ շենքում հավաքական կերպով մնալը և հրահանգում, որ նրանց ցրեն իսլամական կազմակերպություններում: Իսկ երկրորդ փաստաթուղթն այդ հրահանգի պատասխանն է` տրված Անկարայի փոխնահանգապետ Աթիֆի կողմից, ով որոշ մանրամասներ է հաղորդում այդ շրջաններում գտնվող հայ կանանց և երեխաների թվերի մասին և հայտնում, որ հայ մանուկները կբաժանվեն իսլամական կազմակերպություններում:

Սույն փաստաթղթերն օսմանյան արխիվում գտել, արևմտահայերեն թարգմաել ու Akunq.net-ին տրամադրել է ամերիկաբնակ պոլսահայ ուսումնասիրող Գեւորգ Հակոբյանը։

Աղբյուր՝ news.am