ԱՄՆ-ը մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ հնարավոր պատասխան գործողությանը 14.04.2024 . Տարածաշրջան
ԱՄՆ-ը ճանաչում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը, սակայն մտադիր չէ մասնակցել Իրանի դեմ պատասխան ռազմական գործողությանը, եթե դա տեղի ունենա, լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մենք կարծում ենք, որ Իսրայելը ունի գործողությունների ազատություն, որպեսզի իրեն պաշտպանի: Դա մեր վաղեմի քաղաքականությունն է, և այն ուժի մէջ է մնում: Այդուհանդերձ, մենք չենք կարծում, որ կմասնակցենք նմանատիպ նախաձեռնությունների»,- ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իսրայելի դեմ Իրանի վերջին հարձակման պատասխան գործողության անցկացումը:
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ի Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 185 ԱԹՍ և 146 հրթիռ:
Իսրայելը հայտարարել է, որ արձակված ԱԹՍ-ների և հրթիռների մեծ մասը խոցվել է:
Իրանը, իր հերթին, հայտարարել է նախանշված նպատակների խոցման մասին: