2019-ի նոյեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսը Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը
2019-ի նոյեմբերի 27-ից մինչև 2020-ի մայիսը Վրաստանը կստանձնի Եվրոպայի խորհրդի նախագահությունը, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Եվրոպայի խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը խթանում է եվրոպական երկրների միջև համագործակցությունը օրենքի եվրոպական չափանիշների, մարդու իրավունքների, ժողովրդավարական զարգացման, օրենքի գերակայության և մշակութային փոխգործակցության ոլորտում:
Վրաստանը նախագահությունը կստանձնի Ֆրանսիայից հետո, որն իր հերթին մայիսին էր ստանձնել այն Ֆինլանդիայից: Վրաստանը կգլխավորի ԵԽ նախարարների կոմիտեն առաջին անգամ `վեց ամիս, մինչև 2020 թվականի մայիս:
Նախօրեին երկօրյա այցով Թբիլիսի էր ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեչինովիչ-Բուրիչը: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և Եվրոպայի խորհրդում Վրաստանի մշտական ներկայացուցիչ Իրակլի Գիվիաշվիլին: