Կոչ ենք անում Ռուսաստանին հրաժարվել Վրաստանի տարածաշրջանների այսպես կոչված անկախ պետություններ ճանաչելու որոշումից. ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի հայտարարություն
1tv.ge-Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը, կոնկրետ՝ դուրս բերի իր ուժերը Վրաստանի տարածքից, – այս մասին ասված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի համատեղ հայտարարության 9-րդ կետում:
«Դաշնակիցները վերահաստատում են իրենց աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հանդեպ, նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Կոչ ենք անում Ռուսաստանին հրաժարվել, Վրաստանի տարածաշրջանների, Աբխազիայի և Ցխինվալի / Հարավային Օսիայի այսպես կոչված անկախ պետություններ ճանաչելու որոշումից: Դատապարտում ենք մարդու իրավունքների խախտման ծանր դեպքերը, ինչպես նաև այդ շրջաններում վարչական սահմանի երկայնքով փշալարերի տեղադրումն ու ցանկացած շինարարություն իրականացնելու փաստերը: Այս քայլերը խախտում են Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, ԵԱՀԿ սկզբունքներին և Ռուսաստանի միջազգային պարտավորություններին: Մենք կոչ ենք անում Ռուսաստանին կատարել եվրամիության միջնորդությամբ 2008 թվականի օգոստոսի 12-ի հրադադարի մասին պայմանագիրը, կոնկրետ՝ դուրս բերի իր ուժերը Վրաստանի տարածքից և թույլ տա միջազգային դիտորդներին աշխատել այդ տարածաշրջաններում»,-ասված է համատեղ հայտարարության 9-րդ կետում: