Գիորգի Գախարիան դարձավ վարչապետի թեկնածու
Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան դարձավ «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված հերթական վարչապետի թեկնածուն։ Հիշեցնենք, որ Մամուկա Բախտաձեն երեկ ֆեյսբուքյան իր էջում հանրությանը տեղեկացրեց իր հրաժարականի մասին։ Նա Վրաստանի վարչապետ էր մեկ տարուց մի փոքր ավել։
Այսպիսով այսօր պարզ դարձավ, որ «Վրացական երազանքը» վարչապետի թեկնածու է առաջադրել Գիորգի Գախարիային: Հայտարարությունն այս մասին «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում կուսակցության քաղաքական խորհրդի և մեծամասնության նիստից հետո արել է «Վրացական երազանքի» նախագահ Բիձինա Իվանիշվիլին:
Գիորգի Գախարիան իր հերթին Վրաստանի ներքին գործերի նախարարի պաշտոնում ներկայացրել է Վախտանգ Գոմելաուրին, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնում, Իրակլի Ղարիբաշվիլին: Նա անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ներկայացրել է պաշտպանության նախկին նախարար Լևան Իզորիայի թեկնածությունը: