Քննարկվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական գործակցության ընդլայնման հարցը

Քննարկվել է Ադրբեջանի և Իտալիայի միջև ռազմական գործակցության ընդլայնման հարցը

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիևը Բաքվում ընդունել է Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջուզեպպե Կավոյի գլխավորած պատվիրակությանը։
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ Վելիևն իտալական պատվիրակությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ուժերի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքները:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի ԶՈՒ-ում անցկացվող բարեփոխումները, ընդգծել Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմական գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը։