Մոլդովայում արգելափակել են ռուսական որոշ կայքեր
Մոլդովայում արգելափակել են մուտքը Парламентской газеты կայք, ռուսական լրատվական գործակալությունների և առցանց պարբերականների ռեսուրսներ: Որոշումը կայացրել է հանրապետության տեղեկատվության և անվտանգության ծառայությունը:
Այսպիսով, Մոլդովայում այդ կայքից բացի, արգելափակված են ТАСС-ի, Интерфакс-ի, Лента.ру-ի, Известия-ի, Комсомольская правда-ի, aif.ru-ի, Российская газета-ի, Регнум-ի и ФАН-ի, радио Sputnik-ի և մոլդովական մի քանի լրատվամիջոցների պորտալները:
Հոկտեմբերի 24-ին Մոլդովայում համալրվել էր նաև «Ազգային անվտանգության ոլորտում կեղծ տեղեկատվություն տարածող» կայքերի ցանկը: Փաստաթղթերն ուղարկվել են էլեկտրոնային կապ ապահովող ծառայություններ՝ նպատակ ունենալով անհապաղ արգելափակել Մոլդովայի օգտատերերի մուտքը Ռուսաստանի Առաջին ալիքի, «Ռոսիա-1», RT, «Միր», «Զվեզդա» և այլ կայքեր:
2022 թվականի մարտից Մոլդովայում գործում է ռուսական լրատվական և հասարակական-քաղաքական հեռուստահաղորդումների հեռարձակման արգելքը, անցյալ տարվա դեկտեմբերին փակվել է վեց ռուսալեզու հեռուստաալիք։ Բացի այդ, պարբերաբար արգելափակվում են ռուսական հայտնի ինտերնետային կայքերը։