Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի իրավիճակը

Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Գազայի իրավիճակը



ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ և կրկին դատապարտել է ՀԱՄԱՍ-ի գործողություններն Իսրայելի դեմ՝ դրանք անվանելով բարբարոսական ահաբեկչություն։ Այդ մասին տեղեկացնում են ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային ղեկավարների հետ փոխգործակցության անհրաժեշտությունը՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության ընդլայնումը կանխելու, պատանդների ազատ արձակումն ապահովելու և մարդասիրական օգնությունը մոբիլիզացնելու համար:

Պետքարտուղար Բլինքենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Պաղեստինի ժողովրդին՝ Գազայում և Արևմտյան ափին: Զրուցակիցները քննարկել են նաև ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության գործընթացը։