Դեսպան Արմեն Պապիկյանը մասնակցել է Հայաստանին և ԼՂ-ի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը հոկտեմբերի 14-ին դեսպանության անձնակազմի հետ Վիեննայի Մխիթարյան միաբանության եկեղեցում մասնակցել է Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին նվիրված էկումենիկ աղոթքին՝ մասնակցությամբ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի, Վիեննայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Ֆրանց Շարլի, Վիեննայի Մխիթարյան միաբանության վանահայր Վահան Հովակիմյանի և մի շարք այլ հոգևորականների։