Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է

Եվլախում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է



Եվլախում ավարտվել է Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հայերի վերաինտեգրման հարցերին։
Ադրբեջանական կողմը ներկայացնում է Ռամին Մամեդովը, որին Իլհամ Ալիևը նշանակել է ԼՂ հայերի հետ շփումների պատասխանատու:
 Լեռնային Ղարաբաղը ներկայացնում են Դավիթ Մելքումյանը և Սերգեյ Մարտիրոսյանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչը։