Ճանկաթաղ և Մյուրիշենի գյուղերի տարածքներում հայտնաբերվել է ևս երկու աճյուն

Ճանկաթաղ և Մյուրիշենի գյուղերի տարածքներում հայտնաբերվել է ևս երկու աճյուն



Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից հայտնաբերվել է մեկ զինծառայողի աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։