ԱՄՆ-ը չի կարող աչք փակել էթնիկ զտումների վրա․ Շերման
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը հայտարարություն է տարածել, նշել, որ այս շաբաթ այցելել է Հայաստան՝ անձամբ շփվելու այն մարդկանց հետ, որոնք սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի հարձակումներից հետո լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։
«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում բնակչության խոցելի խմբերի և Հայաստան փախած ավելի քան 50 հազար մարդու անվտանգությամբ: Մենք շնորհակալ ենք Հայաստանի կառավարությանը, որ ընդունում է ժամանածներին և օգնում նրանց ապաստան գտնել»,- նշել է պաշտոնյան, հավելել՝ ԱՄՆ-ն Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղակայել է Բնական աղետների արձագանքման խումբ՝ ԱՄՆ մարդասիրական օգնությունը համակարգելու նպատակով:
Փաուերն անընդունելի է համարել անցած շաբաթ տեղի ունեցած ռազմական գործողություններն ու ադրբեջանական՝ 9 ամսից ավելի տևած շրջափակումը:
«Լաչինի միջանցքը պետք է մնա ամբողջությամբ և մշտապես բաց քաղաքացիների և մարդասիրական կազմակերպությունների համար: Ադրբեջանը պետք է պաշտպանի քաղաքացիական բնակչությանը, հարգի մարդու իրավունքներն ու ազատությունները», — ընդգծել է Սամանտա Փաուերը:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի տեսաշարում: