Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է Ղարաբաղում հանրապետության զինված ուժերի 192 զինծառայողի մահվան մասին
Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման հետևանքով սպանվել է 192 ադրբեջանցի զինծառայող։ 11 անձի ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Նախարարության տվյալով՝ մարտերի ընթացքում վիրավորվել են 511 զինծառայող և 1 քաղաքացիական անձ։