Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է Թուրքիայի համար հեշտացնել ամերիկյան F-16 կործանիչների գնումը. Էրդողան
Ռեջեփ Էրդողանն անդրադարձել է ԱՄՆ F-16 կործանիչների գնման հնարավոր գործարքը խոչընդոտող ամերիկացի սենատոր Բոբ Մենենդեսին, որին մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն հանցագործությունների համար:
Էրդողանը կարծիք է հայտնել, որ Մենենդեսի հնարավոր պաշտոնանկությունը կարող է հեշտացնել ամերիկյան կործանիչների գնման գործընթացը:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն այսուհետ ուշադիր կհետևի Մենենդեսի գործի հետ կապված զարգացումներին, իսկ Անկարան կպահանջի Վաշինգտոնից չձգձգել F-16-երի վաճառքը: