Չպետք է մոռանալ Հայաստանին արտոնյալ գնով ՌԴ կողմից բնական ռեսուրսների մատակարարման մասին. Պեսկով
Մոսկվան շարունակում է Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի հետ շփումները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է նաև Լեռնային Ղարաբաղում միջազգային առաքելություն ստեղծելու անհրաժեշտության մասին ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչի խոսքերը: «Մենք այդ գաղափարի հետ կապված որևէ հստակություն չենք տեսնում: Եվ առհասարակ, ցանկացած առաքելության գործարկում հնարավոր է միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ»,- նշել է Պեսկովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանը դե ֆակտո ներգրավված է Լեռնային Ղարաբաղում կարգավորման գործընթացին՝ ի տարբերություն Վաշինգտոնի։
Կրեմլի խոսնակն անդրադարձել է նաև Ռուսաստան-Հայաստան հարաբերություններին, նշել՝ Մոսկվայի և Երևանի գործակցությունը տնտեսական և այլ ոլորտներում էական ներդրում ունի Հայաստանի զարգացման գործում և համեմատելի չէ Երևան-Վաշինգտոն գործակցության մակարդակի հետ։ Նա հավելել է՝ պետք է չէ մոռանալ նաև Հայաստանին Ռուսաստանի կողմից բնական ռեսուրսների մատակարարումների մասին, որոնք իրականացվում են բավական արտոնյալ գնով:
Անդրադառնալով Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի Հայաստան այցին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ Պեսկովը նշել է՝ դա նախապես կազմակերպված պլանային այց էր, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ օրակարգային մի շարք հարցեր:
Միջազգային լրահոսը՝ տեսանյութում: