Եվրամիության առաքելությունն ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպանին
Կապանի իր գործառնական կենտրոնում ԵՄ առաքելությունն ընդունել է Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմեսին:
«Մեր դիտորդներն Իսպանիայի պատվիրակությանը տարան օդանավակայան և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանամերձ շրջաններ՝ ներկայացնելու ռազմական և անվտանգության վերջին զարգացումներն ու դրանց ազդեցությունը տեղի բնակչության կյանքի վրա»,- գրված է առաքելության X-ի էջում։