Կոլոկոլցևը Երևան է ժամանել՝ մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ միացյալ կոլեգիայի աշխատանքներին
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ղեկավար Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Հայաստանի և Ռուսաստանի ՆԳՆ միացյալ կոլեգիայի նիստին։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։
«Այսօր Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, ՌԴ ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համատեղ կոլեգիայի նիստին»,- ասաց նա։
Նախարարի աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են մի շարք այլ միջոցառումներ: