Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին

Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին



Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին

ԼՂ տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցները կունենան այդ հնարավորությունը:

 

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Տեղեկացնում ենք, որ Արցախից ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները կունենան այդ հնարավորությունը:

Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ տեղափոխվելու համար սահմանված ժամկետներ չկան, և ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ առաջնահերթորեն ՀՀ են տեղափոխվում ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված ու ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիները:

 

Արցախի իշխանությունները շարունակելու են մնալ տեղերում և պետական կառավարում իրականացնել այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխման գործընթացը:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի ու խցանումների պատճառով ներկայում հնարավոր չէ կազմակերպել ծանր ու ծայրահեղ ծանր վիրավորների տեղափոխում, անհրաժեշտ բժշկական պարագաների և հումանիտար բեռների ներմուծում:

 

Դրան զուգահեռ վառելիքի ստացման նպատակով քաղաքացիները մեծ խցանումներ են առաջացնում բենզալցակայանների մերձակա տարածքներում՝ կաթվածահար անելով քաղաքի երթևեկն ու բնականոն կենսագործունեությունը:

 

Հաշվի առնելով այս ամենը՝ խնդրում ենք առայժմ զերծ մնալ տեղափոխվելուց՝ դժբախտ պատահարներից խուսափելու և վիրավորների կյանքը փրկելու նպատակով:

 

Ստեղծված ծանր իրավիճակում կոչ ենք անում հատկապես պետական կառավարման համակարգի, առողջապահության ոլորտի և ուժային կառույցների աշխատակիցներին շարունակել կատարել մասնագիտական պարտքը՝ հանուն մեր հայրենակիցների անվտանգության ու առողջության:

 

Հարգելի՛ հայրենակիցներ,

 

ՀՀ տեղափոխվել ցանկացող քաղաքացիներին այսօր ժամը 14:00-ից Ստեփանակերտի թվով 5 բենզալցակայանում անվճար վառելիք կտրամադրվի:

 

Կոչ ենք անում զերծ մնալ բռնության, անկարգապահության դրսևորումներից, հավատարիմ մնալ արցախցիներին հատուկ օրինապաշտությանը»: