Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի

Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի


Ժամը 18:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի: Այդ մասին հայտում են ՀՀ կառավարությունից։

Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:

 

216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։