Ադրբեջանից ԵՄ մատակարարվող գազի ծավալները կավելացվեն
Բրյուսելի ու Բաքվի միջև պայմանավորվածություն կա Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ծավալն ավելացնելու մասին: Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին:
«Ներկայում գործում է փոխըմբռնման հուշագիր Ադրբեջանի հետ, որի նպատակն է ավելացնել գազամատակարարումները և էներգետիկայի ոլորտում գործընկերություն հաստատել ապագայի համար` ներառյալ նաև վերականգնվող աղբյուրները»,- ասել է նա:
Համաձայն բերված տվյալների` Ադրբեջանը ԵՄ-ին 2021 -ին մատակարարել է 8,1 մլրդ խմ գազ, 2022-ին` 11,3 մլրդ: Հուշագրի նպատակն, ըստ բանախոսի, ապագայում տարեկան 20 մլրդ խմ մատակարարման ծավալի հասնելն է: