Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ. Ամատունի
Կարմիր խաչի միջոցով շրջափակված Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել Ստեփանակերտ: Տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշել է, որ կազմակերպության միջոցով նաև բժշկական պարագաներ են տեղափոխվել Ստեփանակերտ: