Մոզամբիկը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարը

Մոզամբիկը կոչ է արել ԼՂ-ում պահպանել հրադադարը



ՄԱԿ-ում Մոզամբիկի ներկայացուցիչ Դոմինգոս Էստևաո Ֆեռնանդեսը ԼՂ հարցին նվիրված՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստի ընթացքում իր երկրի մտահոգությունն է հայտնել ռազմական բռնության սրման կապակցությամբ և ցավակցություն հայտնել քաղաքացիական անձանց, այդ թվում՝ ռուս խաղաղապահների մահվան կապակցությամբ: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և միջազգային հանրության բազմաթիվ կոչերից հետո բռնությունը գերակշռեց երկխոսությանը՝ վտանգելով երկու երկրի միջև խաղաղության ջանքերը:
Մոզամբիկի ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը միանշանակ նախատեսում է վեճերի խաղաղ կարգավորում, ընդգծել է՝ կրկին կոչ անելով կողմերին, վերջ տալ բռնությանն ու հանդես գալ խաղաղության հասնելու համար իրական երկխոսության օգտին: Նա ողջունել է տարածաշրջանում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունը և կոչ արել խստորեն պահպանել այն:

«Կողմերին կոչ եմ անում ամբողջությամբ պահպանել 2020 թվականի նոյեմբերի եռակողմ համաձայնագիրը, որով հայտարարվել է հրադադարի և հակամարտության բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին»: