Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը. ԱՄԷ պետնախարար

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը. ԱՄԷ պետնախարար



ԱՄԷ պետնախարար Ահմեդ բին Ալի Ալ Սայեղը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց` նիստը տեղի է ունենում, երբ Նյու Յորքում հավաքվում են աշխարհի առաջնորդները, որ ընդգծեն` որքան կարևոր և առաջնահերթ է երկխոսությունը և խաղաղ երկխոսության միջոցով աշխարհի ճգնաժամերը հաղթահարելը` պահպանելու համար ժողովուրդների անվտանգությունը և թույլ տալու համար բազմակողմ գործողություններով հաղթահարել ընդհանուր մարտահրավերներ:
«ԱՄԷ-ն ողջունում է հրադադարը, որին հնարավոր է եղել տարածաշրջանում հասնել երեկ ՌԴ միջնորդությամբ: Բոլոր կողմերը ընտրել են հանդարտ և լարվածության թոթափման ճանապարհը: Ի հեճուկս հրադադարի, սակայն, մենք չենք կարող չընդգծել, թե ինչքան կարևոր է, որ բոլոր կողմերը ապահովեն քաղաքացիական անձանց ապահովությունը և անվտանգությունը լարվածության պայմաններում: Բարձր ենք գնահատում ռուս խաղաղապահ թիմերի տեղակայումը քաղաքացիների համար ապաստան տրամադրելու առումով, մեծ ցավ ենք ապրում քաղաքացիական անձանց մահվան առթիվ, անկեղծ ցավակցություն ենք հայտնում խաղաղապահների ընտանիքների անդամներըին, նրանց, ովքեր զոհվեցին` կատարելով իրենց պարտականությունները, բարձր ենք գնահատում ԿԽՄԿ-ի կարողությունը` օգնություն հասցնելու դրա կարիքն ունեցողներին` կողմերի համաձայնությամբ: Այս կառուցողական մոտեցումը արդյունավետ օրինակ է, թե ինչպես կարելի է երկխոսության միջոցով բոլորի համար դրական արդյունքի հասնել, հատկապես` թեթևացնել քաղաքացիական անձանց տառապանքը` տրամադրելով անհրաժեշտ մարդասիրական օգնություն: Այս համատեքստում ողջունում ենք մարդասիրական օգնության մատակարարումներն այս շաբաթվա ընթացքում, ինչպես նաև դեղորայքի մատակարարումը տարածաշրջանում գտվնող հիվանդանոցներին»,- ասաց նա:
ԱՄԷ պետնախարարը նշեց` անհրաժեշտ է պահպանել և կայունացնել հրադադարը, շահագրգիռ կողմերը պետք է զսպվածություն ցուցաբերեն և խուսափեն իրավիճակը սրող գործողություններից` պաշտպանելու համար քաղաքացիական անձանց կյանքը, տարածաշրջանի անվտանգությունը և ապահովությունը, որ լրացուցիչ հետևանքներ չառաջանան նոր լարվածության պատճառով:

«Քաջալերող է այն հանգամանքը, որ այսօր Եվլախում եղան բանակցություններ, հույս ունենք, որ դրանց միջոցով կամրապնդվի փոխըմբռնումը, մենք ընդգծում ենք, որ կարևոր են ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, այդ թվում` հարգանքը պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ և վեճերի խաղաղ հանգուցալուծումը: Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան փխրուն է տարածաշրջանում իրավիճակը, և որքան հրատապորեն է անհրաժեշտ լրացուցիչ երկխոսություն բոլոր մակարդակներում, որ ճանապարհ հարթվի խաղաղ և բարեկեցիկ ապագայի համար` հանուն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների»,- ասաց նա: