ԼՂ հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից․ Անդրեա Օրսինի

ԼՂ հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից․ Անդրեա Օրսինի



Forza Italia-ի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անդրեա Օրսինին  անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Այն ներկայացնում է Իտալիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջը:
«Չեմ կարող չկիսել ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հրատապ կոչը՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական բոլոր գործողությունները անհապաղ դադարեցնելու վերաբերյալ։ Պետք է վերադառնալ Լաչինի միջանցքի լիարժեք անցնանելիությանը»,- ասված է Օրսինիի գրառման մեջ։
«Ստատուս քվոն բռնի փոխելու և այդ տարածքում հայ բնակչությանը տեղահանելու ցանկացած փորձ չի կարող ընդունվել միջազգային հանրության կողմից։ Հուսով եմ, որ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ում մեր կարևոր դաշնակիցը, նույնպես կարող է զսպիչ գործողություն իրականացնել»,- նշել է նա: